Բաժիններ՝

Ուկրաինայում արգելք է դրվել ռուս ուժայինների մասին հեռուստասերիալների ցուցադրման վրա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Կինոյի հարցերով պետական գործակալությունը որոշում է ընդունել ռուս ուժայինների մասին 7 հեռուստասերիալի ցուցադրումն արգելելու մասին: Այդ մասին նշված է Պետկինոյի կայքում:

23 փորձագետից բաղկացած հանձնաժողովն արգելել է ռուսական հետևյալ ֆիլմերի ցուցադրությունը. «Կադետություն», «Բարակներ», «Հետաքննչական կոմիտե», «Հատուկջոկատային», «Դեսանտուրա», «Ծովային հետևակայիններ» և «Ռազմական հետախուզություն»:

Պետկինոյի նախագահ Պիլիպ Իլիենկոն հայտարարել է, որ հաշվի առնելով հասարակական կարծիքն ու հակաահաբեկչական գործողությանը մասնակցող զինվորականների պահանջը՝ մենք որոշեցինք, որ ճիշտ չէ ներկայումս ուկրաինական հեռուստաալիքներով ցուցադրել ռուսական այնպիսի ֆիլմեր, որոնցում առկա է ակնհայտ քարոզչություն, Ռուսաստանի ուժային կառույցների և հենց իր՝ Ռուսաստանի փառաբանում:

Սեպտեմբերի 30-ին էլ Պետկինոն արգելք էր դրել 13 ռուսական ֆիլմի վրա, որոնք նույնպես ունեն քարոզչական ուղղվածություն: Դրանց թվում էր հայտնվել նաև «Օգոստոսի 8» ֆիլմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս