Բաժիններ՝

73 տարի ամուսնական համատեղ կյանք վարած ամերիկացիները մահացել են 28 ժամվա տարբերությամբ

Բրիտանական The Indepdendent թերթի փոխանցմամբ՝ 73 տարի ամուսնական համատեղ կյանք վարած ամերիկացիները մահացել են 28 ժամվա տարբերությամբ: 94-ամյա Հելեն Աուերը նախորդ շաբաթ մահացել է իր աթոռի վրա նստած ժամանակ: Հաջորդ օրն արդեն մահացել է Ջո Աուերը, ով այդ ժամանակ 100 տարեկան էր:

Զույգն ունի 9 երեխա, 16 թոռ, 29 ծոռ և անգամ 1 կոռ: Նրանց որդի Ջերի Աուերն իր ծնողներին բնութագրել է որպես հասարակ մարդիկ, որոնք կյանքից չեն պահանջել ոչինչ, սակայն փոխարենը ստացել են ամեն ինչ:

Նրանց հրաժեշտ տալու արարողությունն անցկացվելու է Օհայո նահանգի այն նույն եկեղեցում, ուր 1941 թվականին տեղի է ունեցել Աուերների պսակադրությունը: Մեկ տարի առաջ էլ նման դեպք գրանցվել էր Հարավային Կարոլինայում. նույն օրը ծնված ամուսինները, որոնք նշել էին իրենց ամուսնության 75 ամյակը, մահացել էին մեկ օրվա տարբերությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս