Բաժիններ՝

Ուկրաինան «ձմեռային փաթեթի» շրջանակում Ռուսաստանից գազ կգնի 385 դոլարով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան, որպես ավելի վաղ սպառած ռուսական գազի համար պարտքի մարում, 3.1 միլիարդ դոլար է վճարելու Ռուսաստանին՝ 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար գնի հիման վրա:

Նման ընդհանուր դիրքորոշում է արձանագրվել երեկ Բրյուսելում Ուկրաինայի, ԵՄ-ի ու Ռուսաստանի մասնակցությամբ անցկացված եռակողմ խորհրդակցություններում: Այս մասին նշված է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:

Դրանում նշված է, որ գումարի վճարումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին տրանշի չափը կազմելու է 1.45 միլիարդ դոլար, ինչը ռուսական կողմին կփոխանցվի մինչև հոկտեմբերի վերջ: Եվս 1.65 միլիարդ դոլար կփոխանցվի մինչև տարեվերջ:

Ընդ որում, կողմերը նաև համաձայնվել են, որ գազի գինը, որն Ուկրաինան Ռուսաստանից գնելու է «ձմեռային փաթեթի» շրջանակներում, կազմելու է 1000 խորանարդ մետրի դիմաց 385 դոլար: Մատակարարումներն իրականացվելու են կանխավճարով:

Բացի այդ, Ռուսաստանը պարտավորվել է երաշխավորել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար վճարում անելը: Բանակցությունների հաջորդ փուլը Բրյուսելում կանցկացվի հոկտեմբերի 29-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս