Հովիկ Աբրահամյանը դեմ է խտրականությանը (տեսանյութ)

«Չի կարող ծնողը իր մի երեխային լավ նայել, մյուսին՝ ոչ: Դա վառ երևաց Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ, որի համար ծախսված գումարով կարելի էր Վանաձորում մի քանի խաղահրապարակ կառուցել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա առաջարկեց Երևանում ծախսվող գումարներով ամեն տարի տեսքի բերել ՀՀ քաղաքներից մեկը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ արտահայտվեց խտրականությանը ու նշեց, որ պարտավոր են հետևել տարածքային հավասարաչափ զարգացմանը, բայց, օրինակ, եթե կառավարությունը 500 մլն դրամ ունենար, ինքը կառաջարկեր ուղղել սահմանամերձ համայնքներին: Վարչապետի խոսքով՝ Վանաձորը մեծ քաղաք է և բյուջեում պետք է գումար ունենա իր ծախսերի համար:

«Ես ինս միշտ կողմնակից եմ եղել տարածքների համաչափ զարգացմանը: Շատ կարևոր է ապակենտրոնցումը ոչ միայն ֆինանսական, այլև լիազորությունների»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև

«Չի կարող արդարացում լինել, որ Երևանը շատ փող է աշխատում, դրա համար Երևանում շատ է ծախսվում: Եթե մի ընտանիքում մեկը շատ է աշխատում, չի նշանակում, թե ինքն էլ պետք է ծախսի, օրինակ, ամուսինը աշխատում է, կինը ոչ, բայց էդպես չի լինի»,- չհամաձայնեց պատգամավորը:

«Պետք է գնանք ապակենտրոնացման բոլոր առումներով: Միասնական լուծումների պետք է գնալ»,- կրկնեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս