Բաժիններ՝

Կարմիր խաչը գտել է կես տարում Էբոլա վիրուսին հաղթելու տարբերակը

NBC News-ի փոխանցմամբ՝ Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլհաջի Աս Սին հայտարարել է, որ Էբոլա տենդի հարցը կարելի է լուծել կես տարվա ընթացքում:

Նրա խոսքերով՝ համաճարակին վերջ դնելու համար անհրաժեշտ է հիվանդացածների լիարժեք մեկուսացում, նրանց որակյալ բուժման տրամադրում և մահացածների դիակների անվտանգ հուղարկավորություն: Աս Սին ընդգծել է, որ այդ դեպքում կարելի է արդեն 4-6 ամիս անց ստանալ արդյունք:

Աս Սին համաճարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար դրվատել է Չինաստանին՝ մանրամասնելով, որ Չինաստանը եղել է դեղորայք, լաբորատոր սարքավորումներ ու պաշտպանիչ հանդերձանք ուղարկելու կոչին առաջին արձագանքողների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս