Բաժիններ՝

Քոբանին պաշտպանող քրդերը հայտարարել են «Իսլամական պետության» կողմից գազային հարձակման մասին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական իշխանություններն ու բժիշկները կարծում են, որ «Իսլամական պետության» զինյալները թունավոր գազ են կիրառել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի արևելյան հատվածում:

Քրդական իշխանությունների ներկայացուցիչ Այսա Աբդալահը գործակալությանը հայտնել է, որ գազային հարձակումն իրականացվել է երեկ երեկոյան: Նա հավելել է, որ դրանից հետո շատերի մոտ հայտնվել են գազային հարձակմանը բնորոշ ախտանիշներ, ինչպիսիք են գլխապտույտն ու արտասվելը:

Աբդալահն ընդգծել է, որ բժիշկները քաղաքում չունեն համապատասխան սարքավորում, որպեսզի հստակեցնեն կիրառված գազի տեսակը: Քուրդ աշխարհազորայինները Քոբանին իսլամականներից պաշտպանում են գրեթե մեկ ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս