ԲՀԿ-ական բոլոր պատգամավորները պետք է ներկա լինեն հանրահավաքին

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ-ական պատգամավորների հանդիպումը կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք նիստի ժամանակ քննարկվե՞լ է ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցության հարցը հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, ասաց, որ՝ ոչ: Նաև ավելացրեց, որ չնայած դրան՝ հանրահավաքին պետք է ներկա լինեն ԲՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները:

Նշենք, որ հավաքի ժամանակ պատհամավորներին այնպես էլ հայտնի չի դարձել, թե հանրահավաքի ժամանակ ինչ ելույթ է ունենալու Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս