Բաժիններ՝

Ակցիա՝ հայ երգով լցնենք հանրային տրանսպորտը. հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում

«Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում:
Հույս ունենք, որ միջոցառումը կօգնի մեր ազգին մաքրվել օտար, վատ ազդեցություններից և լսել ու տարածել մաքուր hայկական երաժշտություն:
Միջոցառումը սկսելու ենք երգելով:
Հանդիպում ենք հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Կոմիտասի այգում (Կոմիտասի արձանի մոտ):
Սիրով՝ «Խազեր» երգչախումբ, «Մենք» ազգային երգի ու պարի խումբ, «Քարահունջ» ֆոլկ խումբ, «Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբ, Նախախորհրդարանի երիտասարդներ ու նաև ուրիշ շատ լուսավոր ու հայրենատեր երիտասարադներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս