Բաժիններ՝

Վերջին 12 տարում հարձակումների հետևանքով սպանվել է մոտ 7000 աֆղան զինծառայող

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Աֆղանստանում հարձակումների հետևանքով սպանվել է մոտ 7000 մարդ: Աֆղանստանի ՊՆ-ի խոսնակ Զահիր Ազիմին հայտարարել է, որ 2003-2014 թվականներին հակակառավարական զինված խմբերի հարձակման ժամանակ սպանվել է 6853 աֆղան զինծառայող:

Ազիմին ընդգծել է, որ երկրում ՆԱՏՕ-ի ուժերի հայտնվելուց հետո սկզբնական շրջանում բավական քիչ են եղել աֆղան զինծառայողների կորուստները, սակայն հետագայում նրանց թիվը շարունակ աճել է:

2003 թվականին Աֆղանստանում սպանվել է 9, 2004 թվականին՝ 51, 2005 թվականին՝ 138, 2006 թվականին՝ 206, 2007 թվականին՝ 325, 2008 թվականին՝ 380, 2009 թվականին՝ 635, 2010 թվականին՝ 748, 2011 թվականին՝ 841, 2012 թվականին՝ 1170, 2013 թվականին՝ 1400 զինծառայող:

Այս տարի Աֆղանստանում արդեն իսկ զոհվել է 950 աֆղան զինծառայող: Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումն ավարտվում է այս տարի, ինչից հետո Աֆղանստանում կմնա ամերիկյան փոքրաթիվ զորախումբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս