Բաժիններ՝

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.56-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Հ.-ը (ծնվ. 1986թ.), ուղևորներ` Ն. Վ.-ը (ծնվ. 1996թ.), Ա. Մ.ը (ծնվ. 1997թ.) և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` Կ. Կ.-ը (ծնվ. 1988թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս