Բաժիններ՝

Էներգետիկ ոլորտում մեկ տարում ավելի շատ բան է արվում, քան արվել է հանրապետության առաջին 50 տարում. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան էներգակիրների առումով հարուստ երկիր չէ, սակայն ունի հիդրոէներգիայի և այլ ոլորտների մեծ պոտենցիալ:

Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան տարեկան ներկրում է մոտ 55 միլիարդ դոլարի էնեդրգակիրներ. «Հանրապետության առաջին 50 տարում կատարվել է 3200 մեգավատտի ներդրում: 2009 թվականից սկսած՝ ամեն տարում կատարվում է դրանից ավելի մեծ ներդրում: Այսինքն, 50 տարում կատարվածից ավելին արվում է մեկ տարում:

Մենք իշխանության ենք եկել 2002 թվականին, երբ էներգետիկ հզորությունը հասցվել էր 35.000 մեգավատտի: Մեր իշխանության տարիներին այն այդչափ էլ աճել է, և չնայած դրան՝ էներգետիկ ոլորտում կան անելիքներ, քանի որ տնտեսությունն աճում է: Եթե 2002 թվականին երկրում գազի տարեկան սպառումը կազմում էր 17 միլիարդ խորանարդ մետր, ապա 2013 թվականին այն հասել է 46 միլիարդ խորանարդ մետրի:

2002 թվականին Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմում էր 129 միլիարդ կվտ/ժամ, իսկ ներկայումս այն հասել է 255 միլիարդ կվտ/ժամի: Կարևոր է քամու ու արևի էներգիայի օգտագործման ընդլայնումը: Թուրքիան էներգակիրներ սպառող երկրից բացի, հանդիսանում է նաև դրանց տարանցիկ երկիր՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը:

Թուրքիան «Անդրանատոլիական» (TANAP) գազատարի կառուցումից տարեկան կստանա հավելյալ 6 միլիարդ խորանարդ մետր գազ: Ադրբեջանում ու Թուրքիայում տիրող կայունության շնորհիվ Հարավային Կովկասը կապվել է Բալկանների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս