Բաժիններ՝

Թուրքիան մտադիր է իր երրորդ ատոմակայանը կառուցել իր ուժերով. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ատոմակայանների կառուցման հարցում բավական հետ է մնացել մյուս երկրներից:

Դավութօղլուն հիշեցրել է, որ Ֆրանսիայում գործում է 58-60 ատոմակայան, իսկ Ճապոնիայում՝ 100-130 ատոմակայան: Դավութօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ էր, որ Թուրքիան այս ոլորտում քայլեր ձեռնարկեր մինչև 2000-ական թվականների սկիզբը՝ հավելելով, որ տվյալ խնդրին լուրջ ուշադրություն է հատկացրել երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Դավութօղլուն մանրամասնել է, որ Թուրքիայում կառուցվելիք առաջին երկու ատոմակայանները շահագործման կհանձնվեն մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը):

Նրա խոսքերով՝ երրորդ ատոմակայանի կառուցումը կարող է մեկնարկել 2018-2019 թվականից, երբ երկրում կլինեն բավականաչափ որակյալ մասնագետներ, որպեսզի երրորդ ատոմակայանը դառնա ազգային նախագիծ (100 տոկոսով լինի սեփական արտադրության):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս