Ինչ է անելու Զարուհի Փոստանջյանը՝ Սերժ Սարգսյանի դատավճիռը կարդալուց հետո

Երեկ ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հրապարակեց Սերժ Սարգսյանի դատապարտման դավաճիռը, ինչը բուռն արձագանք առաջացրեց իշխանական պատգամավորների շրջանում: Դատավաճիռը Սերժ Սարգսյանին դատապարտում է ցմահ ազատազրկման: 168.am-ը Զ.Փոստանջյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր է նախատեսում նա ձեռնարկել դատավճռի իրականացման արդյունքում:

«Դատավճիռը օրինական ուժի մեջ է մտնում հայ ժողովրդի կամքով: Այ, կամքի խնդիրն է, որը պետք է ձևավորվի մեր հասարակության մեջ, որ նման անձանց մենք պետք է ոչ միայն դատապարտենք, այլ նաև ազատազրկենք»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Հարցին՝ արդյոք հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո պատգամավորի հրապարակած օրակարգի վերաբերյալ եռյակին ուղղված պահանջին ի՞նչ արձագանք է եղել, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ մինչ այս պահը չունի որևէ պատասխան կամ արձագանք:

«Սպասում եմ, որպեսզի ձևավորվի միացյալ հրապարակի օրակարգ, որը կունենա հստակ օրակարգ ու այդ օրակարգից բխող հստակ քայլեր, ժամանակացույց՝ օրերով, ժամերով և գործողություներով,- ասաց Զ. Փոստանջյանը՝ նշելով, որ հանրահավաքում հնչած պահանջը իշխանափոխության մասին բավարար չէ,- Ուղղակի հայտարարությունը, իհարկե, բավարար չէ: Ոչ միայն իշխանափոխություն է պետք, այլ նաև համակագային փոփոխություն»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների վարքին, մասնավորապես ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե դահլիճում ալիևյան նավթադոլարների հոտ է առել, Զ. Փոստանջյանը նշեց. «Հավանաբար ինքը նկատի ունի պարոն Սերժ Սարգսյանին, որ հայտարարել է. «Ինչ է, Աղդամը մեր հայրենի՞քն է, մենք դիտավորյալ չենք բնակեցնում այդ տարածքները, որպեսզի հանձնենք Ալիևին»: Հավանաբար, դա ի նկատի ուներ: Նաև, հավանաբար, ԱԱԾ-ն պետք է զբաղվի իր հայտարարություններով»:

Տեսանյութեր

Լրահոս