Բաժիններ՝

Պուտինը պարզապես նայում է շուրջբոլորը՝ հաջորդ հարվածի ուղղությունն ընտրելու համար. Կասպարով

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ, աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը Օսլոյում Ազատության ֆորումում ունեցած ելույթում քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Բավական ակնհայտ է, որ Պուտինը պարզապես նայում է շուրջը և ուղղություն է ընտրում հաջորդ հարվածի համար: Նման քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նրա ախորժակի գրգռմանը: Նրա իշխանությունը մեծապես հենված է տարածքներ հավաքողի կերպարի վրա:

Դրա համար էլ կարելի է չկասկածել, որ ունենալով հաջորդ հարվածը հասցնելու նման հարուստ ընտրություն՝ Մերձբալթիկա, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան ու Ղազախստան, Պուտինն իր համար կգտնի նոր թիրախ, որովհետև դա դառնում է, իսկ առավել ճշգրիտ՝ դարձել է պուտինյան քարոզչության նոր ուղղվածությունը:

Ռուսաստանն այնքան չի դիմանա, որչափ որ կարող է դիմանալ Պուտինը: Այդ պատճառով էլ կարծում եմ, որ կլինեն ներքին ինչ-ինչ զարգացումներ, որոնց անխուսափելիորեն կհանգեցնեն տնտեսական ու քաղաքական խնդիրները, որոնցում գնալով ավելի է խրվում Ռուսաստանը: Այսօր անհնար է կանխատեսել, թե ով և ինչպես կօգնի, որ Պուտինը հեռանա իշխանությունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս