Ամուլսարի նախագիծը կարող է երկրին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերել. «Գեոթիմն» ընդունեց IFC-ի և ՎԶԵԲ-ի պատվիրակություններին

«Գեոթիմն» աշխատանքային հանդիպումներ ունեցավ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությունների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելեցին Ամուլսար՝ ծրագրի զարգացման վերահսկողական ամենամյա այցի շրջանակներում:

IFC-ն և ՎԶԵԲ-ը «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդի» բաժնետերերն են: «Լիդիանի» դուստր ընկերությանը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագրի երկրաբանահետախուզական թույլտվությունը:

IFC-ն և ՎԶԵԲ-ն իրականացնում են տարեկան վերահսկողական այցեր ծրագրի բնապահպանական, սոցիալական և տեխնիկական բաղադրիչները գնահատելու համար:

Ամուլսարում ավարտվել է ծրագրի որոնողահետախուզական փուլը: Հանքի շահագործման վերջնական թույլտվությունը ստանալուց և բոլոր բնապահպանական ու սոցիալական մեղմացման միջոցառումներն ապահովելուց հետո, «Գեոթիմը» նախատեսում է 2015թ. սկսել հանքի շինարարությունը: Նախնական կապիտալ ներդրումները, ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման,  կկազմեն 426 մլն ԱՄՆ դոլար:

Կարդացեք նաև

IFC-ի և ՎԶԵԲ-ի վերահսկողական պատվիրակությունները կազմված էին բնապահպանական, սոցիալական զարգացման, երկրաբանական և արդյունահանման ոլորտի մասնագետներից: Նրանք աշխատանքային հանդիպումներ ունեցան Լիդիանի և «Գեոթիմի» անձնակազմի հետ, այցելեցին Ամուլսար, Գնդևազ համայնք, ինչպես նաև Ջերմուկ քաղաք: Գնահատեցին ընթացիկ վերականգնողական աշխատանքները, սոցիալական զարգացման ծրագրերը, հանդիպեցին համայնքի բնակիչների հետ և այցելեցին ապագա հանքի տեղանք:

Այցին մասնակցում էին նաև այն միջազգային փորձագետները, որոնքմասնակցելենհանքինախագծմանը, բնապահպանականևսոցիալականազդեցությանգնահատմանըև տրամադրել են այլ տեխնիկական աջակցություն:

Ընկերությունը ծրագրում է 2014թ. նոյեմբերին հրապարակել բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման զեկույցը (ԲՍԱԳ), որի առկայությունը պարտադիր պայման է միջազգային ֆինսավորման համար: Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը և ԲՍԱԳ-ը շահագրգիռ կողմերին կապահովեն անհրաժեշտ տեղեկատվությամբ, ծրագրի բնապահպանական և սոցիալական հարցերի շուրջ ավելի արդյունավետ հանրային քննարկումներին մասնակցելու համար:

«IFC-ն Հայաստանում աջակցում է տարբեր ոլորտներում մի շարք ծրագրերի, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճին,- ասել է IFC-ում ներդրումային ծրագրերի ավագ համակարգող Կարստեն Ֆյուելստերը,- Այս ջանքերի շրջանակներում մենք նաև աջակցում ենք Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության կայացմանը: Թույլտվություն ստանալուց հետո Ամուլսարի ծրագիրը, որը IFC-ի միակն ներդրումն է Հայաստանում այս ոլորտում, կարող է երկրին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերել, ներառյալ՝ երկրի եկամուտների աճը և համայնքներում աշխատատեղերի ստեղծումը: IFC-ն իր հաճախորդ ընկերությունների և իր կողմից ֆինանսավորվող ծրագրերի, այդ թվում և՝ Ամուլսարի ծրագրի դեպքում կիրառում է ամենաբարձր բնապահպանական և սոցիալական չափանիշերը: Դա ապահովելու միջոցներից մեկն անցյալ շաբաթվա նման կանոնավոր մշտադիտարկման այցերն են: Մենք կշարունակենք հետևել, որ  ծրագիրը համապատասխանի IFC-ի չափանիշերին իրականացման ողջ ընթացքում»:

«ՎԶԵԲ-ընպատակ ունի աջակցելու տնտեսական զարգացմանն այն երկրներում, որտեղ ներդրումներ է իրականացնում: Այս առումով,Ամուլսարիծրագիրըտարածաշրջանի և երկրի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունի: Մենք հետևում ենք, որ մեր ծրագրերը համապատասխանեն բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշերին: Նմանօրինակ այցերը շատ կարևոր դեր են կատարում այդ նպատակին  հասնելու համար: «Լիդիանի» և «Գեոթիմի» կողմից իրականացված շահագրգիռ կողմերի ներգրավման, ինչպես նաև սոցիալական և բնապահպանական   աշխատանքները խրախուսելի ենք համարում:Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը կլինի հաջորդ կարևոր քայլը՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան ծրագրի զարգացման համար: Մենք սպասում ենք ԲՍԱԳ-ին ծանոթանալու հնարավորությունը, մեր բնապահպանական և սոցիալական քաղաքականությանը դրա համապատասխանությունը որոշելու համար, ինչպես նաև լայնածավալ հանրային խորհրդակցությունների արդյունքներին, որոնք ընկերությունը  նախատեսում է իրականացնել ԲՍԱԳ-ի հրապարակումից հետո»,- ասել է ՎԶԵԲ-ում բնապահպանության գծով ավագ մասնագետ Սեմ Ուոկերը:

««Գեոթիմի» և «Լիդիանի» ղեկավարությունները շնորհակալ են IFC-ին և ՎԶԵԲ-ին այցի համար և վերահաստատում են էկվատորյան սկզբունքներով սահմանված, ինչպես նաև IFC-ի և ՎԶԵԲ-ի բնապահպանական և սոցիալական չափանիշերին համապատասխանելու պատրաստակամությունը: «Գեոթիմը» և «Լիդիանը» աշխատելու են Ամուլսարի ծրագիրն օրինակելի հանքարդյունաբերական ծրագիր դարձնելու ուղղությամբ, ապահովելով, որ ծրագրից տնտեսապես շահեն երկիրն ու համայնքները, և այն սահմանի բնապահպանական կառավարման բարձր չափանիշեր»,- ասել է «Գեոթիմի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

2015թ.-ին հանքի շինարարության մեկնարկից հետո Ամուլսարի ծրագիրը կապահովի մոտավորապես 1300  աշխատատեղ: Մոտ 770 մարդ մշտական աշխատանք կունենա հանքի շահագործման տասը տարիների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս