Բաժիններ՝

Մենք կոչնչացնենք «Իսլամական պետության» ղեկավարին. Կադիրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահեցնում է, որ իր մարդիկ ուժեղացված որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարին գտնելու ու ոչնչացնելու համար, սակայն դա դեռ չի հաջողվում նրանց:

Ավելի վաղ Կադիրովն արդեն իսկ հայտարարել է, որ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հավաքագրել է ամերիկացի գեներալ Դևիդ Պետրեուսը, ով նախկին հանդիսացել է Իրաքում բազմազգ ուժերի հրամանատարը, Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը, զբաղեցրել է ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնը:

Կադիրովի կարծիքով՝ ալ-Բաղդադին պետք է հանի իր դիմակը, հայտարարի, որ ԿՀՎ-ի աշխատակից է, որ իրեն հավաքագրել են, և ինքը սպանել է իր եղբայրներին: Կադիրովն ընդգծել է, որ իրենք կոչնչացնեն նրան՝ անկախ նրանից, թե որտեղ կգտնվի ալ-Բաղդադին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս