Բաժիններ՝

Արջը փախել էր «Թփուտներ» ռեստորանից. ԱԻՆ-ը՝ ծաղկաձորյան միջադեպի մասին

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 09.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը վանդակից դուրս է եկել. արջին վնասազերծելու և անվատնգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս