Իրանն արդեն իսկ հաղթանակ է տարել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում. Ռոուհանի

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանն արդեն իսկ դիվանագիտական հաղթանակ է տարել երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ «Վեցյակի» հետ բանակցություններում.

«Այն, որ մեր ներկայացուցիչները «Վեցյակի» հետ լուծում են հարցերը, վիճում են նրանց հետ, մերժում են նրանց գաղափարները, հանդիսանում են Իրանի ժողովրդի քաղաքական կամքի ապացույց: Բանակցություններում հաղթանակը հանդիսանում է Իրանի ժողովրդի հաղթանակը»:

Սրանից առաջ Ռոուհանին հայտարարել էր, որ Իրանն ու «Վեցյակը» փոխշահավետ համաձայնության կգան երկրի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում:

Տեսանյութեր

Լրահոս