Մահացել է Ջեյմս Ուորլիքի մայրը

Oxu.az-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ընտանիքը ծանր կորուստ է կրել: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ուորլիքը մյուս համանախագահների հետ տարածաշրջան չի ժամանելու անձնական պատճառներով:

Այժմ հայտնի է դարձել Ուորլիքի բացակայության պատճառը: Պարզվում է, որ մահացել է նրա մայրը: Ուորլիքն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում. «Ես շատ շնորհակալ եմ ձեր ցավակցությունների ու կարեկցանքի խոսքերի համար՝ կապված իմ մոր մահվան հետ: Խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ»:

Տեսանյութեր

Լրահոս