Լեզվակռիվ Լևոն Զուրաբյանի և Էդուարդ Շարմազանովի միջև.Մարդ կա, թքում ես, ասում ա անձրև ա գալիս

ՄԻՊ 2013թ. զեկույցի կապակցությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ լեզվակռիվ ծավալվեց Զուրաբյանի և ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի միջև, ովքեր միմյանց կոչ էին անում «դասեր չտալ»:

«Ես ինքս կարող եմ Զարուհի Փոստանջյանի հետ շատ հարցերում համաձայն չլինել, և համաձայն չեմ, բաց Դուք իրավունք չունեք զրկել նրան ձայնի իրավունքից»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ մարդիկ իրենք կպաշտպանեն իրենց իրավունքները՝ կյանքի իրավունքը հանձինս Մարտի 1-ի, որին ՄԻՊ-ը լրջորեն չի անդրադարձել, մինչդեռ ՄԱԿ-ի մադու իրավունքների կոմիսարը ՀՀ իշխանություններին մեղադրանք էր ներկայացրել, որ այդ սպանությունները բացահայատված չեն, իսկ զոհերի բարեկամներին փոխհատուցում չի տրվել:

«Մարդու իրավունքները ՀՀ-ում խախտված են և այդպես կմնա, քանի դեռ ժողովուրդն ինքը չի վերցնում իր իրավունքների պաշտպանությունն իր ձեռքը: Հոկտեմբերի 10-ին ժողովուրդն արեց առաջին քայլը, ձևավորվել է համաժողովրդական շարժում և այլևս տեր է իր իրավունքներին»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Է.Շարմազանովն արտահերթ ելույթի իրավունքով ցավ արտահայտեց խոսքի ազատության համար: Ըստ նրա՝ կա պառլամենտական բառապաշար, կոռեկտություն. «Ձեր կանոններով տաճար մի մտեք»: Շարմազանովը կարդաց ԱԺ կանոնակարգ օրենքի 45-րդ հոդվածը՝ պատգամավորների պահվածքի մասին:

«Մարդ կա, թքում ես, ասում ա անձրև ա գալիս: Եթե քար եք նետում, մենք էլ կարող ենք ձեր վրա քար նետել: Խոսքն իր մեջ պետք ա ուժ ունենա»,- հայտարարեց Է.Շարմազանովը:

Զ.Փոստանջյանն իր տեղից պնդեց, որ չի վիրավորել ոչ մեկին: Շարմազանովը պնդեց հակառակը. «Ավերտարան են կարդում, ասում ա՝ ոչխարը փախավ»:

Տեսանյութեր

Լրահոս