Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում լավագույն ուսուցիչներին կպարգևատրեն BMW մեքենաներով

Arab News-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կրթության նախարարությունը որոշել է աչքի ընկած ուսուցիչներին պագևատրել լյուքս դասի մեքենաներով, ինչպիսին է BMW-ը և 10.000-120.000 սաուդյան ռիալի (2500-32.000) կտրոններով:

Այդ պարգևներին կարող են հավակնել լավագույն ուսուցիչներն ու դպրոցների տնօրենները: Գերազանցիկ աշակերտները նույնպես դուրս չեն մնա ուշադրությունից, սակայն չի հաղորդվում, թե նրանց ինչպես են պարգևատրելու: Կրթության նախարարությունն ընդգծել է, որ BMW մեքենաներով պարգևատրելը պետք է դառնա լուրջ խթան:

Սաուդյան Արաբիայի բյուջեի ավելի քան մեկ քառորդը ծախսվում է կրթության վրա: Թագավորությունում կա 8 համալսարան, ավելի քան 24.000 դպրոց, մեծ քանակությամբ քոլեջներ և կրթական այլ հաստատություններ: Թագավորության քաղաքացիներին կրթությունը հատկացվում է անվճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս