Բաժիններ՝

Արտահանումը կրկին ետ է ընկել ներմուծումից

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4 միլիարդ 300.5 միլիոն դոլար։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 3.9%-ով։

Այդ թվում՝ արտահանումն աճել է 1.9%-ով և կազմել 1 միլիարդ 109.2 միլիոն դոլար։ Իսկ ներմուծման աճի տեմպն ավելի բարձր է՝ 4.6% (ներմուծման ծավալը կազմել է 3 միլիարդ 191.3 միլիոն դոլար)։

Այսպիսով, 2014թ. առաջին 9 ամիսների արդյունքներով՝ ՀՀ արտաքին առևտրի հաշվեկշիռըը բացասական է 2 միլիարդ 82.1 միլիոն դոլարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս