Բաժիններ՝

Շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 11 քաղաքացի:

Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ակունք գյուղում, խնջույքի ժամանակ, վատ են զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:

ՀՀ Ոստիկանություն               

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս