Բաժիններ՝

Microsoft-ը պատրաստվում է վաճառքի հանել «խելացի ժամացույցներ»

Forbes պարբերականի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը պատրաստվում է թողարկել «խելացի ժամացույցներ», որոնք ունակ են հետևել տիրոջ զարկերակի աշխատանքին: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են նրա իրազեկ աղբյուրները:

Նրանց հաղորդմամբ՝ «խելացի ժամացույցները» վաճառքի կհանվեն ամանորին, ինչը Microsoft-ին հնարավորություն կտա տվյալ հարցում առաջ ընկել Apple ընկերությունից, որի արտադրած «խելացի ժամացույցները» վաճառքում կհայտնվեն միայն 2015 թվականի սկզբին:

Աղբյուրները, սակայն, չեն հայտնել Microsoft-ի «խելացի ժամացույցների» անունն ու արժեքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս