Ինչ է քաղբանտարկյալն՝ ըստ Գալուստ Սահակյանի

«Մեզանում երբեք քաղբանտարկյալներ չեն լինի, որովհետև դա եկել է Սովետական միությունից: Իսկ իմ քաղաքական ըմբռնումների վրա մեծ ազդեցություն են ունեցել նույն քաղբանտարկյալները, բայց երբեք ու երբեք մինչև այսօր որևէ մեկը ո՛չ լացում է, ո՛չ էլ իրեն որդեգրում է որպես քաղբանտարկյալ: Այդ թիկնոցը մեր ժամանակների թիկնոցը չէ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանին «քաղբանտարկյալ» անվանելու մասին:

Ըստ նրա՝ քաղբանտարկյալներն ընդհատակյա գործունեություն էին ծավալում, Սովետի մամլիչ մեքենան տարբեր կալանավայրերում նրանց տասնյակ տարիներով մշակում էր, և իր տպավորությամբ՝ երկար փորձությունների, տանջանքների ճանապարհ է քաղբանտարկյալը: Սակայն, Գ.Սահակյանի բնորոշմամբ, բացիեբաց խոսացողը, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, քաղբանտարկյալ չէ:

Տեսանյութեր

Լրահոս