Բաժիններ՝

Ենիգոմշյանի հարևանն ազատ է արձակվել. «Փաստինֆո»

ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանը բացատրություն է տվել և ազատ արձակվել:

Գաբրիելյանը հոկտեմբերի 19-ի երեկոյան` ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի քննչական վարչություն է բերման ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից` ոստիկանության սերժանին հարվածելու հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակներում։

Ոստիկանության սերժանտը զեկուցագիր է ներկայացրել, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Շահումյան գյուղի կենտրոնական ճանապարհին ծագած վիճաբանության ժամանակ «ԲՄՎ» մակնիշի 21 ՏՍ 321 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդին ներկայացել է որպես ոստիկանության սերժանտ, սակայն վերջինս հայհոյել է իրեն և հարվածել դեմքին:

Արարատի քննչական վարչությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, իսկ Վահրամ Գաբրիելյանը բացատրություն է տվել և հոկտեմբերի 20-ի ժամը 02:00-ի սահմաններում ազատ արձակվել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս