Թուրքիան Փեշմերգային թույլատրել է իր տարածքով օգնության հասնել Քոբանիի պաշտպաններին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան թույլատրել է, որ Փեշմերգայի ուժերը Հյուսիսային Իրաքից իր տարածքով օգնության հասնեն Սիրիայի Քոբանի քաղաքը պաշտպանող քրդերին: Թուրքիայի իշխանությունները տվյալ հարցի շուրջ դրական պատասխան են տվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությանը:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Սիրիայի քրդերն արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ շարունակում են ծանր մարտեր մղել «Իսլամական պետության» խմբավորման զինյալների դեմ, որոնք չեն նահանջում քաղաքից՝ չնայած իրենց դիրքերին ԱՄՆ-ի օդուժի հասցրած ավիահարվածներին:

Քոբանին ռազմավարական նշանակություն ունի զինյալների համար. գրավելով այն՝ նրանք կկարողանան ուղիղ կապ հաստատել Հալեպի ու Ռաքքահի նահանգներում իրենց դիրքերի միջև: Բացի այդ, քաղաքի գրավումն իսլամականներն հնարավորություն կտա իրենց վերահսկողությունը հաստատել թուրք-սիրիական սահմանի զգալի հատվածի վրա:

Տեսանյութեր

Լրահոս