Բաժիններ՝

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է:

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 17 դեպքից՝ 15-ը: Բացահայտվել է գողության՝ 13, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, խարդախության 3 և գողության 2 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ Ոստիկանություն                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս