Բաժիններ՝

Ռուսաստանը պլանավորում է միջուկային զենք տեղակայել Ղրիմում. ամերիկացի կոնգրեսականներ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն նամակ է հղել երկրի նախագահ Բարաք Օբամային, որում պահանջում է, որ Վաշինգտոնը պատասխան գործողությունների ձեռնարկի Ղրիմում տակտիկական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի ցանկության հանդեպ:

ԱՄՆ Կոնգրեսի անդամները հայտարարել են, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են Ղրիմի թերակղզում տեղակայել Ту-22М3 ռազմավարական ռմբակոծիչներ ու Искандер-М օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ:

Կոնգրեսականները դա համարում են ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև առկա պայմանավորվածությունների աղաղակող խախտում: Ռուսաստանը ներկայումս պլանավորել է մինչև 2020 թվականն ամբողջովին թարմացնել ռազմավարական միջուկային ուժերի սպառազինությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս