Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ լսումներ կազմակերպել «քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով

Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ զեկույցի քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատապարտման մասին, ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժղովի նախագահ Էլինար Վարդանյանին կոչ արեց լսումներ կազմակերպել՝ «քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով:

«Սա այնպիսի հրատապության հարց է, որ ԱԺ-ն չի կարող մնալ հայտարարությունների դաշտում: ՀՀ քաղաքացիների մոտ կա այդ համոզումը, որ նրանք քաղբանտարկյալ են և տաօրինակ է՝ ինչո՞ւ չեն ձեռնարկվում համապատասխան միջոցներ, որ նրանք հայտնվեն ազատության մեջ: Առավել ևս կան մարդիկ, որ մարդասապանություն են գործել և ոչ միայն բանտում չեն, այլ իշխանությունների կողմից ստանում են բարձր պաշտոններ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Է.Վարդանյանը համաձայնեց հրապարակային լսումներ կազմակերպել, որոնց ընթացքում կանդրադառնան առկա խնդիրներին:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին քաղբանտարկյալներին դատել են քրեական հոդվածներով. «Հրատապ է ՀՀ-ում քաղբանտարկյալների հարցը, այդ թվում խուլիգանության հոդվածը, որը վերագրվում է Շանթ Հարությունյանին ու իր ընկերներին»:

Կարդացեք նաև

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց լյուստրացիայի ենթարկել բոլոր այն դատավորներին և իրավապահ մարմինների աշխատակիցներին, որոնք դեռևս 2007-ից են սկսել հետապնդել մարդկանց. «Սա ունի երկար պատմություն, դատավորները գործիք են իշխանության ձեռքին, ԶԼՄ-ների միջոցով նրանք հայտնի են հանրութանը որպես գործիք, բայց կարծում եմ, հարկավոր է նաև ԱԺ հայտարարությունը»:

Զ.Փոստանջյանը նշեց, որ Սերժ Սագսյանը ԱՄՆ համալսարանում իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը և հայտարարեց, որ նրանք խուլիգաններ են ու պետք է գտնվեն բանտախցում՝ այդպիսով ուղղորդելով դատաքննությանը:

Է. Վարդանյանը նշեց, որ բոլոր դատավորների անունն էլ կարելի է հրապարակել, որովհետև բոլորն էլ այս կամ այն հարցով ուղղորդվում են. «Անմեղության կանխավարկածը բոլոր քաղաքացիները պետք է ունենան: Ցավոք, բազմիցս հայտնվել են կարծիքներ ու խախտվել անմեղության կանխավարկածը: Ինձ համար դա անընդունելի է, առավել անընդունելի է, երբ նման կարծիք է հայտնում մի անձ, ում կարծիքը կարող է ուղղորդող լինել ներքին օղակների համար»:

Տեսանյութեր

Լրահոս