Բաժիններ՝

Ռուսաստանն ունակ է դեռ 4 տարի դիմանալ եվրոպական պատժամիջոցներին. գերմանական հետախուզություն

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ունի բավականաչափ ֆինանսական ռեզերվներ, որպեսզի ոչ մեկ տարի դիմանա եվրոպական պատժամիջոցների ճնշմանը: Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) հաշվարկներով՝ սեպտեմբերին Ռուսաստանի դրամական ռեզերվները կազմել են 22 տրիլիոն ու 622 միլիարդ ռուբլի, ինչը մոտավորապես համարժեք է 619 միլիարդ դոլարի:

Դա կազմում է ընթացիկ տարում պետական ծախսերի մոտ 162 տոկոսը: Քանի որ Ռուսաստանի պետպարտքը կազմում է ՀՆԱ-ի միայն 13 տոկոսը, ապա երկիրն ունակ է ևս 4 տարի դիմանալ պատժամիջոցներին՝ առանց պետական սնանկության հայտարարման:

Ռուսաստանի ներկայիս արժութային ռեզերվները նրան հնարավորություն կտան 4 տարի խուսափել դեֆոլթից: Սրանից առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուսաստանի արժութային պաշարները հոկտեմբերի սկզբին կազմել են մոտ 455 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս