Ուկրաինային անհրաժեշտ է սեփական Հեյդար Ալիև. Փոլադ Բյուլբյուլօղլու

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ընդգծել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում իր կառավարության ու նախագահի մոտ: Այս մասին դեսպանը հայտարարել է Հասարակական պալատի նիստի ժամանակ:

Բացի այդ, նա զուգահեռներ է անցկացրել Դոնեցկում ու Լուգանսկում առկա դիմակայության ու Ղարաբաղյան հակամարտության միջև: Բյուլբյուլօղլուի խոսքերով՝ Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1990-ական թվականների սկզբի Ադրբեջանը.

«Ուկրաինային անհրաժեշտ է սեփական Հեյդար Ալիև: Ռուսաստանը դարերով հանդիսացել է հետխորհրդային տիրույթի գլխավոր երկիրը, սակայն Հարավային Կովկասում կան նաև Թուրքիան ու Իրանը: Անկարելի է հաշվի չառնել նրանց շահերը»:

Տեսանյութեր

Լրահոս