Բաժիններ՝

«Հիմա ամեն մարդ իր գրպանին է նայում, ով է մեզի տեր լինողը»

«Ասպարեզն» այս պատմությանն անդրադարձել էր շուրջ 2 տարի առաջ, մեր երկրորդ անդրադարձն արդեն ապացուցում է, որ երկրաշարժին փլված 3 սենյականոց բնակարանի դիմաց պետությունն այդպես էլ փոխհատուցում չի տալիս:

Գյումրու քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության տարբեր բովանդակությամբ պատասխանների հետեւանքով 75-ամյա կինը տարիներ շարունակ սպասել է նոր բնակարանի, իսկ այսօր արդեն հուսահատ է եւ շարունակում է մնալ անօթեւան:

Միայնակ ապրող Դոլարես Մանուկյանը 1988-ի երկրաշարժից հետո բնակվում է Գյումրու Մանուշյան փողոցի 230/173 տնակում, որի դիմաց տարիներ առաջ կառուցվել է քարե փոքր շինություն: Թաղամասը, որն հայտնի է քանդված, խորդուբորդ փողոցներով, քայքայված, մաշված տնակներով, քաղաքի կենտրոնից հեռու է, իսկ տրանսպորտային միջոցներ այստեղ հազվադեպ են հայտնվում. պատճառը` փողոցների անբարեկարգ վիճակն է: 1988-ի երկրաշարժի հետեւանքով նրանց ընտանիքը կորցրել է 1 սենյականոց բնակարան Խանջյան փողոցի թիվ 7 շենքում: Երկրաշարժի հետեւանքով 1 սենյականոց բնակարան կորցնելու դիմաց 1990-ականներին Դոլարես Մանուկյանի որդին ստանում է բնակարան Գյումրու «Անի» թաղամասում:

Կինն այս ընթացքում երկրորդ անգամ է ամուսնանում, հաշվառվում է երկրորդ ամուսնու փլված բնակարանի հասցեում, գրանցվում է նաեւ նրանց ամուսնությունը: Իսկ այս ընթացքում որդին վաճառում է «Անի» թաղամասի բնակարանը եւ ընտանիքով մեկնում ՌԴ, որտեղ եւ մինչ այժմ ապրում է:

Տիկին Դոլարեսը եւ ամուսինը ճանաչվում են անօթեւան, սպասում պետության բնակարանային փոխհատուցմանը: 2008-ի նոյեմբերին Գյումրու քաղաքապետի կողմից հաստատված անօթեւանների հերթացուցակում լինում են 114-րդը: 2008-ին քաղցկեղից մահանում է տիկին Դոլարեսի ամուսինը, կինն այս անգամ միայնակ է սպասում նոր բնակարանի:

2010-ի օգոստոսի 9-ին Գյումրու քաղաքապետարանի բնակհաշվառման եւ բաշխման բաժնից կինը ստանում է հուսադրող պատասխան.

«Ձեր բնակարանային գործերը ներկայացված է Աղետի գոտու բնակավայրում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանների, բնակելի տներ հատկացման հարցով հանձնաժողովին: Առաջիկայում հանձնաժողովը ձեր ներկայությամբ կքննարկի բնակարանի հատկացման հարցը եւ քննարկումից հետո հանձնաժողովի կողմից Ձեզ կտրվի պատասխան՝ ներկայումս գործող օրենքի համաձայն»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս