Բաժիններ՝

Ավտովթար Հրազդան քաղաքում. 17-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 539 և «ԳԱԶ-3110» մակնիշի 18 ԼՏ 848 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ուղևորը` 1997 թ. ծնված Ա. Հ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս