Բաժիններ՝

Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրը՝ Միշել Տեր-Պողոսյան

Ո՞վ է ստեղծել համակարգչային տոմոգրաֆիայի սարքը
1977թ. հայազգի աշխարհահռչակ գիտնական, ֆիզիկոս, գյուտարար Միշել (Միքայել, Մայքլ) Տեր-Պողոսյանի (Michel Ter-Pogossian) ստեղծած համակարգչային տոմոգրաֆը իսկական հեղափոխություն է առաջացրել բժշկության մեջ: Նա Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկն է, ով մեծ ճանաչում և հեղինակություն ունի գիտության աշխարհում:

Միշել Տեր-Պողոսյանը ծնվել է 1925 թ. ապրիլի 21-ին Բեռլինում: Ընտանիքը Թուրքիայի կողմից գործադրված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փախչելով` հաստատվել է Գերմանիայում: Նա եղել է տան միակ զավակը: Այնուհետ, երբ նա երեխա էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Սերը գիտության նկատմամբ, հատկապես` ֆիզիկայի և քիմիայի, Միշելի մոտ եղել է դեռևս պատանեկան տարիներին:
Նա գիտական կոչումներ է ստացել Փարիզի և Ռադիումի համալսարանների կողմից` 1943 և 1946 թվականներին։

Դեռևս 1942 թվականին` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երիտասարդ Միշելը միացել է ֆրանսիական դիմադրությանը: 1946 թվականին Միշելի հայրը որոշում է տեղափոխվել ԱՄՆ: Այստեղ 21-ամյա Միշելն ընդունվում է Վաշինգտոնի Սբ. Լուիսի անվան համալսարան (Washington University of St. Louis), որտեղ այդ ժամանակ աշխատում էր ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Արթուր Հոլլի Քոմփթոնը (Arthur Holly Compton): Ավելի ուշ Միշելն ընդունվում է նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց (Washington University School of Medicine)։

Նա զուգահեռաբար սկսում է աշխատել նաև Ֆիզիկայի ֆակուլտետում` որպես գիտաշխատող: 1948 թվականին ստանում է մագիստրոսի աստիճան, իսկ 1950 թվականին` միջուկային ֆիզիկայի դոկտորի աստիճան: Նույն թվականին Միշելը Mallinckrodt Institute of Radiology համալսարանում նշանակվում է ճառագայթային հետազոտությունների պրոֆեսոր: Զուգահեռաբար նա եղել է նաև կենսաֆիզիկայի և ֆիզիոլոգիայի պրոֆեսոր: 1793 թվականին նա ղեկավարել է Mallinckrodt Institute of Radiology համալսարանի Ռադիոակտիվ հետազոտությունների բաժինը (radiation sciences): 1973թ. Մ. Տեր-Պողոսյանը հասավ ակադեմիական-դասախոսական իր գործունեության գագաթնակետին` ղեկավարելով նաև հետազոտությունների բաժինը:

Կարդացեք նաև

Mishel Ter-Poxosyan (7)

Այնուամենայնիվ, չնայած իր դասախոսական և վարչարարական գործունեությանը, ըստ նրա կենսագիրների, Մ. Տեր-Պողոսյանը մշտապես ուզում էր վերադառնալ իր գիտահետազոտական գործունեությանը: Դա էր պատճառը, որ նա 1990 թվականին հրաժարական տվեց վարչարարական իր գործունեությանը և ամբողջովին նվիրվեց գիտական իր աշխատանքին և մտահղացումների իրականացմանը:

Մ. Տեր-Պողոսյանի գիտական հայտնագործություններն ու հետազոտություններն ուղղված էին բժշկական ոլորտի կատարելագործմանը: Նա հայտնագործեց ռադիացիայի միջոցով բժշկական բուժման նոր եղանակները:

Mishel Ter-Poxosyan (9)

1977 թվականին Մ. Տեր-Պողոսյանը, գլխավորելով բժիշկների, կենսաբանների և ֆիզիկոսների մասնագիտական խումբը, ստեղծում է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող համակարգչային սարքը, ինչը մեծագույն հեղափոխություն կատարեց բժշկության ոլորտում (այն արտոնագրվել է 1979 թվականին թիվ 4.150.292 արտոնագրով):

Տոմոգրաֆիկ սարքն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև` սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Սարքը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով գնահատել ուղեղի տարբեր մասերի ակտիվությունը տարբեր մտավոր պրոցեսների ժամանակ: Այն հեղաշրջում կատարեց ուղեղի ֆունկցիաների ըմբռնման, ախտորոշման ասպարեզում:
PET սքանավորման սարքը կոչվում էր իր անունով` Ter-Pogossian camera: Նրան, սակայն, ավելի շատ կոչում են Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայր (ՊՃՏ) (PET – Positron emission tomography):

Mishel Ter-Poxosyan (10)

Ինչպես նշվում է` ՊՃՏ-ին բնորոշ հնարավորությունները տարիներ շարունակ գրավել են գիտնականների ուշադրությունը: Այն տարբերվում է պատկերավորման տեխնիկական մյուս սարքերից այն բանով, որ սա բժիշկներին տալիս է անատոմիական տեղեկություն: Եթե մնացած սարքերը պատկերում են միայն մարմնի հյուսվածքների քարտեզը, ապա պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիան ցույց է տալիս այդ հյուսվածքներում ընթացող շարժումը:

Մեքենան ձայնագրում է հիվանդի մարմնի ազդանշանները, իսկ համակարգիչը դրանք փոխակերպում է գունավոր, խաչաձև հատվածական նկարների, որոնք ցույց են տալիս օրգանների և բջիջների կենսաքիմիական գործողությունները: Սրանք հիմք են հանդիսանում հիվանդությունների ախտորոշման կատարելագործման համար:

Mishel Ter-Poxosyan (5)

Մ. Տեր-Պողոսյանի գիտական առաջխաղացման ընթացքում, որը ձգվել է ավելի քան չորս տասնամյակ, նա բազմաթիվ ձեռքբերումների է հասել միջուկային գիտության ասպարեզում, որոնք նշանավորվել են պարգևներով, որոնցից են Ֆրանսիայում ստացած «Ոսկե մեդալը», Կանադայում` «Gairdner» պատվավոր պարգևը, ԱՄՆ-ի Սենտ Լուիս գիտությունների ակադեմիայի կողմից շնորհված պարգևը, Ջորջ Չարլզ դե Հևեսի գգՄիջուկային բժշկությունգգ միության «Միջուկային բժշկության պիոներ» պարգևը, ինչպես նաև Պոլ Էբերսոլդի (Paul Aebersold) պարգևը:

Mishel Ter-Poxosyan (1)

Տեր-Պողոսյանը եղել է բազմաթիվ մասնագիտական միությունների անդամ: Նա աշխատել է գլխավոր գիտական ամսագրերի խմբագրություններում, ներառյալ` ամերիկյան «Roentgenology», «Միջուկային բժշկություն», «de Biophysique» և «Medecine Nucleaire», Journal de Biophysique et Medecine Nucleaire ակադեմիական ամսագրերը: Նա եղել է Ամերիկյան միջուկային և Ֆիզիկայի ամերիկյան միությունների հիմնադիր: Տեր-Պողոսյանը եղել է նաև ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի խորհրդատու:

Ավելի քան չորս տասնամյակ աշխատելով լաբորատորիայում` դոկտոր Տեր-Պողոսյանը երբեք չի կորցրել իր սերը հետազոտությունների նկատմամբ: Եվ 1990 թվականին նա, կրկին թողնելով վարչական պատասխանատվությունը, վերադառնում է իր առաջին սիրուն` հետազոտական աշխատանքներին: 1996 թվականին, սակայն, Փարիզ այցելության ժամանակ, 71 տարեկան հասակում, հանկարծակի մահանում է սրտի կաթվածից:

Mishel Ter-Poxosyan (6)

Տեր-Պողոսյանին իր երկարամյա գիտական գործունեության ժամանակ օգնել է իր կինը` Էննը: Նրանք ունեցել են երկու տղա` Սքոթը ու Ռոուլանդը, մեկ աղջիկ` Էլլան, և հինգ թոռնիկ:

Դոկտոր Տեր-Պողոսյանն ավելի քան 250 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում նաև` բազմաթիվ գիտահետազոտական գրքերի ու հոդվածների:

Հրապարակումն ըստ ինտերնետային նյութերի` պատրաստեց ՔՆԱՐ ՄԻՍԱԿՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս