Չիչխանը գեղարարության մեջ

Բուժիչ նամակներ

Դիմակներ
Վիտամինային. Խառնեք 1-ական թ/գ գազարի և չիչխանի հյութեր և սերուցք։ Քսեք մաշկին։ Լվացեք 5-10 րոպեից։
Փափկեցնող. 1 ձվի դեղնուցը հարեք 1-ական թ/գ մեղրի և չիչխանի յուղի հետ։ Պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։
Հակաբորբոքային` ճարպոտ մաշկի համար. Խառնեք 2-ական թ/գ չիչխանի պտուղ, երիցուկի ծաղիկ, սև հաղաջի տերև։ Չոր ծաղիկը և տերևը մանրացրեք։ Հումքը լցրեք 1 լ եռջրի մեջ, 15-20 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք։ Լվացեք դեմքը գոլ եփուկով։

Կճիռների դեմ. 1 ճ/գ չիչխանի պտղից ստացված ոգեթուրմը (տե՛ս, «168 Ժամ», 14.10. 2014թ., թիվ 89, «Չիչխան. բուժում է ոչ միայն պտուղը») լուծեք 200 մլ ջրում։

  • Բամբակե խծուծը թրջեք լուծույթի մեջ և դրեք դեմքին։ Պահեք 10 րոպե, չորացրեք չոր բամբակե խծուծով։
  • Դեմքի ծակոտիների լայնացումը կանխարգելող. Տրորեք չիչխանի պտուղը, 100 գ հումքին ավելացրեք 1 թ/գ կիտրոնի հյութ։ Քսեք դեմքին և պարանոցին, պահեք 5-10 րոպե, լվացեք։
  • 1 ձվի սպիտակուցը հարեք 2 թ/գ գազարի քերուկի և 1 թ/գ չիչխանի ոգեթուրմի հետ։ Ավելացրեք ալյուր, մինչև ստացվի համասեռ զանգված։ Պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։

Ճարպոտ մաշկ. Չիչխանի 50 գ պտուղը 10 րոպե եփեք թույլ կրակի վրա` 200 մլ չոր գինու մեջ։ Քնելուց առաջ մաքրեք դեմքը սառը եփուկով։ Պահեք հով, մութ տեղում։
Սնուցող. Չիչխանի 3-5 կաթիլ յուղը լուծեք 1 թ/գ մեղրի մեջ։ Պահեք 5 րոպե։ Լվացեք սկզբից` տաք, այնուհետև` սառը` նախապես եռացրած ջրով։

Կարդացեք նաև

  • Տրորեք խաշած կարտոֆիլը (առանց կլեպի), 100 գ հումքին ավելացրեք 5 կաթիլ չիչխանի յուղ և հարեք 1 ձվի դեղնուցի հետ։ Պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով։
  • 1 ճ/գ մեղրը, 1 ճ/գ վարսակի փաթիլները և 1 թ/գ չիչխանի յուղը խառնեք 2 ճ/գ եփած կաթի հետ։ Պահեք 10 րոպե, լվացեք գոլ ջրով։
  • 1 գ մումիոն դրեք փոքր բաժակի մեջ, կաթիլ առ կաթիլ ավելացրեք եռջուր, մինչև մումիոն հալչի։ Ստացված խյուսը խառնեք 5 գ սնուցող քսուքի և 10 կաթիլ չիչխանի յուղի հետ։ Լվացեք դեմքը։ Դիմակը քսեք բարակ շերտով, պահեք 5-10 րոպե։ 2-3 կաթիլ քացախը լուծեք 50 մլ եռջրի մեջ, ստացված լուծույթով մաքրեք դեմքը։ Կատարեք քնելուց առաջ։

Ցանկացած տեսակի մաշկի համար. Խառնեք մասուրի, ալոճի, չիչխանի եփած պտուղները, խնձորի քերուկ (բոլորը հավասար)։ 50 գ հումքը հարեք 1 ձվի դեղնուցի հետ։ Պահեք 10-15 րոպե։ Մաքրեք բամբակե խծուծով, լվացեք գոլ ջրով։

Սպիտակուցների պակասը լրացնող. Տրորեք չիչխանի թարմ պտուղը, հարեք 1 ձվի դեղնուցի հետ։ Փրփուրը քսեք մաքուր դեմքին և պարանոցին։ Պահեք 5-10 րոպե։
Սառը կոմպրես. Չիչխանի եփուկը լցրեք սառնախցիկի կաղապարիկի մեջ։ Սառեցրած խորանարդիկով 1 րոպե (ոչ ավելի) մշակեք ճարպոտ մաշկը` դիմակները հեռացնելուց հետո։

Կոմպրես պարանոցի համար. Բամբակի բարակ շերտերը թրջեք չիչխանի գոլացրած յուղի մեջ, դրեք պարանոցի վրա, ծածկեք պոլիէթիլենային թաղանթով և կապեք տաք լաթով։ Պահեք 10-15 րոպե։

Ձեռքերի խնամքhands

  • Չիչխանի յուղն օգտագործեք կոմպրես և լոգանք կատարելու համար։ Ներմերսեք մաշկին քնելուց առաջ` գոլ վիճակում։ Ճաքերի դեպքում դրեք թրջոցներ։
  • Մաշկի առաձգականությունը պահպանելու համար քնելուց առաջ քսեք չիչխանի յուղ և հագեք բամբակե ձեռնոցներ։

 

 

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս