Արամ Սարգսյանը դիմում է բոլոր այն մարդկանց, ովքեր 1988-90թթ. կանգնած են եղել Ազատության հրապարակում

Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը մեկն է այն քաղաքական գործիչներից, ով դեմ է արտահայտվում Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: 168.am-ի հետ զրույցում նա ասել է. «Ես դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր 1988-90թթ. կանգնած են եղել Ազատության հրապարակում և պայքարել են Հայաստանի անկախության համար, պայքարել են Ղարաբաղի անկախության համար: Մի՞թե մենք կարող էինք այն ժամանակ ենթադրել, որ ընդամենը 24 տարի հետո Հայաստանը տանելու և կրկին մտցնելու են Ռուսաստանի կազմի մեջ: Եթե 24 տարի առաջ դա մեզ համար անընդունելի էր, ինչո՞ւ հիմա դա դարձավ հնարավոր»:

Արամ Սարգսյանը համոզված է, որ կարճ ժամանակում կամ այդ միությունը կփլուզվի, կամ հայ ժողովուրդը կհասկանա իր սխալը և քայլեր կձեռնարկի այն ուղղելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս