Բաժիններ՝

Apple ընկերությունը պլանավորում է ստեղծել ունիվերսալ SIM քարտեր

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը պլանավորում է թողարկել ունիվերսալ SIM քարտերով (nanosim) բջջային հեռախոսներ: Այն օգտատերերին հնարավորություն կտա տարածաշրջանում մատչելի բջջային օպերատորներին անցում կատարել առանց SIM քարտերի փոփոխման:

Ներկա դրությամբ տվյալ տեխնոլոգիան կիրառվում է միայն ընկերության նորագույն պլանշետներում՝ iPad Air 2 և iPad Mini 3, այն էլ բացառապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շրջաններում՝ կապված AT&T, Sprint, T-Mobile և EE օպերատորների հետ:

Ընդգծվում է, որ Apple-ը դեռևս 2010 թվականին է ցանկացել մարդկանց ազատել տարածաշրջանը փոխելիս SIM քարտը նույնպես փոխելու տառապանքից: Հետագայում Apple-ը, ինչպես և նրա գլխավոր մրցակից Samsung-ը պլանավորում են ամբողջովին հրաժարվել SIM քարտերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս