Բաժիններ՝

Apple ընկերությունն այսօր կներկայացնի նոր սերնդի iPad

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Apple կորպորացիան Կուպերտինոյում (Կալիֆորնիայի նահանգ) այսօր ներկայացնելու է հաջորդ սերնդի iPad պլանշետային համակարգիչները, որոնք ԶԼՄ-ների տվյալներով՝ վաճառքում կհայտնվեն հոկտեմբերի 24-ին:

Խոսքը գնում է iPad Air 2-ի ու iPad mini 3-ի մասին: iPad Air-ի երրորդ տարբերակը կլինի ավելի բարակ, բացի այդ, այն շուկայում հայտնվելու է ոսկեգույն տարբերակով: Նոր iPad-ն ունենալու է 9.7 դյույմ անկյունագծով էկրան, իսկ մինի տարբերակը՝ 7.9 դյույմ անկյունագծով էկրան:

Շուկայի վերլուծաբանները կարծում են, որ Apple-ի մենեջերները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի գնորդներին համոզեն՝ գնելու նորույթները: Երրորդ հաշվետու եռամսյակում iPad-ի վաճառքի ծավալը նվազել է 9 տոկոս և կազմել է 13.2 միլիոն միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս