Բուժում Գերմանիայում. եզակի մեթոդը Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան սկսել է  կիրառել վիրահատական եզակի մեթոդ. ենթաստամոքսային գեղձի գլխիկն այժմ կարող է հեռացվել նվազագույն ինվազիվ մեթոդով:

Ենթաստամոքսային գեղձի կամ պանկրեատիկ հիվանդություններով տառապող հիվանդների մոտ հաճախ հեռացվում է ենթաստամոքսային գեղձի այս կամ այն հատվածը: Սա վերաբերում է ոչ միայն ուռուցքային հիվանդություններին, այլ նաև գեղձի ցավոտ խրոնիկ բորբոքումներին կամ կիստոզ փոփոխություններին:

Հաճախ հեռացվում է ենթաստամոքսային գեղձի գլխիկը: Վնասված օրգանին հասնելու համար վիրաբույժները մինչ այժմ ստիպված էին որովայնային հատվածում կատարել բավականին մեծ, բաց կտրվածք:

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության բաժանմունքում ենթաստամքոսային գեղձի գլխիկն այժմ հեռացվում է զգալիորեն պակաս ինվազիվ մեթոդով, քան նախկինում էր:

Կարդացեք նաև

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան առայժմ միակն է Գերմանիայում, որն առաջարկում է այս մեթոդը: Ենթաստամոքսային գեղձի գլխիկի հնարավորինս պակաս ինվազիվ հեռացման մեթոդն էակապես առավել մեծ պահանջարկ ունի, քան ավանդական մեթոդը, սակայն աշխարհում այն առաջարկվում է շատ քիչ հիվանդանոցներում:

Ենթաստամոքսային գեղձի գլխիկի լապարոսկոպիկ հեռացման նոր մեթոդը գտնվում է դեռևս առաջնային զարգացման փուլում: Շատ քիչ վիրաբույժներ են, որ առայժմ կիրառել են այդ մեթոդը: Նրանցից մեկը Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի վիրաբույժ Տոբիաս Քեկն է.

«Տվյալ վիրահատության համար անհրաժեշտ է տիրապետել համապատասխան լապարոսկոպիկ նրբությունների և ունենալ երկարամյա փորձ ենթաստամոքսային գեղձի վիրահատությունների գործում», – ասում է վիրաբույժը, որն իր աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է անցկացնել ենթաստամոքսային գեղձի մասնահատման ավելի քան 300 վիրահատություն:

Այսպես կոչված լապարոսկոպիայի կամ մինիմալ ինվազիվ մեթոդի դեպքում վիրաբույժը երկար կարծր էնդոսկոպը մտցնում է որովայնային խոռոչ որովայնային պատին արված փոքրիկ անցքի միջով: Տեսախցիկի միջոցով, որն ամրացված է մի էնդոսկոպի ծայրին, վիրաբույժը հնարավորություն ունի մոնիտորի օգնությամբ դիտել և զննել որովայնային խոռոչը ներսից: Մեկ այլ էնդոսկոպով նա կարողանում է կիրառել այս կամ այն գործիքը, որոնք թույլ են տալիս վիրահատել հիվանդին` առանց որովայնային պատի վրա մեծ կտրվածքներ կատարելու:

Հիվանդները, որոնց մոտ հեռացվել է ենթաստամոքսային գեղձի գլխիկը նոր մեթոդով, շահել են դրանից.

«Փոքր սպի, առավել արագ ապաքինում և ավելի քիչ ցավեր. ահա սրանք են գլխավոր առավելությունները, որոնք հիմնավորում են մեր հիվանդների ընտրությունը` վիրահատվել նոր մեթոդով»,- նշում են պրոֆեսոր Քեկը և պրիվատդոցենտ, վիդեովիրաբուժության մասնագետ բ.գ.դ. Վոյցիխ Կարցը` հիմնավորելով ավանդական վիրահատական մեթոդի նկատմամբ նոր լապարոսկոպիկ հեռացման առավելությունները:

«Այդ առավելությունները նաև գիտականորեն հիմնավորելու և ապացուցելու նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում մենք անց ենք կացնում ենթաստամոքսային գեղձի գլխիկի լապարոսկոպիկ ռեզեկցիայի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ»,- հայտարարում են երկու վիրաբույժները:

Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության կլինիկայում մինիմալ ինվազիվ մեթոդով վիրահատվել են արդեն իսկ 30 հիվանդ:

7777

 

Տեսանյութեր

Լրահոս