Բաժիններ՝

«Սուրիկ Սերգեյիչը մեզ օգնում է, որ մենք վնաս չկրենք». Գորիսում հացի արտադրամասի տնօրեն. armtimes.com

armtimes.com-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ից Սյունիքի մարզում հացն էժանացավ. 600 գրամ հացը այժմ վաճառվում է 200 դրամով, մինչդեռ մինչ այդ 500 գրամ հացը վաճառվել է 240 դրամով: Նման որոշում կայացվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանի միջամտությամբ: Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության, Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Սյունիքի հաց արտադրողների հետ, եւ հացի գնագոյացման վերաբերյալ համատեղ խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել հացի գնի հարաբերակցությունը՝ նախկին 240 դրամ 500 գրամ հացի դիմաց, դարձնել՝ 600 գրամի դիմաց 240 դրամ: Ստացվում է, որ մարզի հացարտադրողները հաշվարկել են ալյուրի ձեռքբերումից մինչեւ հացը քաղաքացիներին հասցնելու գործընթացը եւ հանգել գինը իջեցնելու եզրակացության:

Կայքի թղթակիցը զրուցել է Գորիս քաղաքում գտնվող «Լիլիթ» ՍՊԸ հացի արտադրամասի տնօրեն Վահագ Գրիգորյանի հետ:

–  Պարոն Գրիգորյան դուք մասնակցե՞լ եք մարզպետի հետ հանդիպմանը:

– Այո, ես էլ եմ մասնակցել այդ հանդիպմանը:

Կարդացեք նաև

– Քանի՞ հացարտադրողներ էին մասնակցում այդ քննարկմանը, արտադրողներ կայի՞ն, որ դեմ էին հացի գնի նվազեցմանը:

– Մոտավորապես 30-40 հոգի: Դե միշտ էլ դեմ լինողներ լինում են, գյուղ չկա, որ շուն չլինի: Այնտեղ քննրակումների բան չկար, տեղավորվեցինք ու իջանք: Որոշ ժամանակ առաջ ցորենը, ալյուրը ավելի թանկ էր:

– Նախկինում որքա՞ն էր ցորենի եւ ալյուրի գինը եւ հիմա որքան է:

– Դե դա ընդհանուր հաշվապահություն է, այն ժամանակ 13 ու քանիս էր, հիմա 12 ու քանիս: Մեկս մեկին օգնելով կարողացանք գների մեջ տեղավորվել եւ իջեցնել: Դա ընդհանուր շուկա է, մի խոսքով՝ մենք տեղավորվել ենք: Սուրիկ Սերգեյիչը մեզ օգնում է, որ մենք վնաս չկրենք:

– Ինչպե՞ս է օգնում Սուրիկ Խաչատրյանը, վնասը ի՞նքն է լրացնում:

– Եթե մի հարց լինի, ինքը միշտ օգնում է՝ կապ չունի դա գումարային լինի, թե ոչ: Եթե ինչ-որ մի բանի կարիք էլ լինի, կօգնի:

– Պարոն Գրիգորյան, հնարավո՞ր է մարզպետի կողմից ճնշումներ են եղել հացի գնի նվազեցման վերաբերյալ:

– Չէ, ոչ մի ճնշում չկա, նա մեզ չի նեղացնում: Հակառակը՝ մեզ ամեն հարցում էլ օգտակար է եղել: Ժողովուրդն էլ է էդ նույն հարցերը տալիս, թե կարո՞ղ է մեզ նեղացնում են, որ տենց եք որոշել իջեցնել հացի գինը: Հակառակը՝ մեզ նեղություն չի: Համացանցում կարդում ենք, թե Սուրիկ Սերգեյիչը ժողովրդին վախեցնում է, Սուրիկ Սերգեյիչը բոլորին օգնում է: Մենք իր խոսքը հարգում ենք:

– Հնարավո՞ր է կրկին հանդիպում լինի մարզպետի հետ, եւ կրկին նվազեցնեք հացի գինը:

– Եթե հարկ լինի, պիտի նվազի, բա ի՞նչ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս