Արա Աբրահամյանը՝ Սուրեն Խաչատրյանի գիտական կոչման մասին. «Շատ ցավալի է, որ գիտությունն արժեզրկվում է» (տեսանյութ)

«Զարգացման հիմքը պետք է լինի գիտությունը: Գիտության մեջ չկա լավ վատ, բոլորն էլ իրենց դերը խաղում են: Ես չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, ամեն մեկն էլ իր նշանակությունն ունի»,- այսօր հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ՀՀ գիտնականներին աջակցող Ա.Աբրահամյանն ինչպե՞ս է վերաբերվում Սուրեն Խաչատրյանի գիտական աշխատանքին, նրա ստացած դոկտորի կոչումին և Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելուն:

Դիտարկմանը, թե արդյոք գիտությունը չի՞ արժեզրկվում, որ ի թիվս այլ պատկառելի դոկտորների, Ս.Խաչատրյանն էլ է ստացել դոկտորի կոչում, Ա.Աբրահամյանը պատախանեց. «Շատ ցավալի է, որ գիտությունն արժեզրկվում է»: Նրա խոսքով՝ ԳԱԱ նախագահի հետ քննարկել են, թե ինչ քայլեր ձեռնարկեն, որ գիտության արժևորումը բարձրացնեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս