Բաժիններ՝

Հայաստանի միակ անվճար համալսարանը 140 տարեկան է

Հայաստանի Աստվածաբանական համալսարանը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանն այս տարի տոնում է հիմնադրման 140-ամյակը: Կրթական հաստատությունը համարվում է Հայաստանի հնագույն բուհը և միակը` Հայաստանի բոլոր բուհերի մեջ, որտեղ ուսանողները սովորում են անվճար:

Համալսարանը միաժամանակ հոգում է իր ուսանողների սննդի, կեցության և այլ ծախսերը: Հիմնադրվելով 140 տարի առաջ՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու կողմից, Գևորգյան Հոգևոր ճեմարանը տվել է նշանավոր շրջանավարտներ, որոնցից են՝ Կոմիտասը, Մանուկ Աբեղյանը, Նիկոլ Աղբալյանը, Հրաչյա Աճառյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը, Մակար Եկմալյանը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Լիսիցյանը, Լևոն Շանթը, Սիմոն Վրացյանը և այլք: Այժմ Ճեմարանում ուսանում է մոտ 120 սան:

Gevorgyan Jemaran

Գևորգյան Հոգևոր Ճեմարանը բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ է ստացել 2002 թվականին՝ Հայաստանի կառավարության որոշմամբ: Համալսարանի 140-ամյակի հոբելյանական միջոցառումները սկսվել են երեկ և շարունակվելու են առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս