Բաժիններ՝

Ընտանեկան կոնֆլիկտներ

Ցանկացած ընտանիքում վեճերն ու կոնֆլիկտներն անխուսափելի են, եթե չկան վեճեր, նշանակում է` ընտանիքում տիրում են սառը պաշտոնական հարաբերություններ: Ընտանեկան վեճերն իրենց բնույթով կարող են լինել պերմանենտ (անընդհատ): doctors.am-ի փոխանցմամբ՝ նման ընտանիքները հիմնականում լինում են քրեածին, կոնֆլիկտածին, անբարենպաստ ընտանիքներ: Վեճերի ժամանակ գլխուղեղի կեղևում առաջանում է օպտիմալ գրգռման օջախ, որը կարող է ընդգրկել ահռելի ու ավելի կետերի տարածք:

Այս դեպքում մարդը կորցնում է ինքնատիրապետումը, դիմացինին լսելու ունակությունը, և վեճը վերածվում է կոնֆլիկտի: Ցանկացած վեճի հիմքում ընկած է անհատականության երևույթը, այսինքն` անհատականը: Մարդն աշխատում է հնարավորինս վիրավորելով դիմացինին` բարձրացնել «ես»-ի արժեքը: Կոնֆլիկտի հիմնական պատճառն անձնավորության որևիցե պահանջմունքի չբավարարված լինելն է: Սկսած ֆիզիկական, կենսաբանական, ֆիզիոլոգիականից` մինչև հոգևոր պահանջմունքները: Կոնֆլիկտների մեխանիզմը հասկանալու համար անհրաժեշտ է առանձնացնել պատկերացումների 3 համակարգ.

1. Էգոցենտրիկ համակարգ- հիմքում ընկած է սեփական «ես»-ը, այլ մարդիկ կամ առարկաները հանդես են գալիս որպես կամ օգտակար գործիք, կամ խոչընդոտ:
2. Այլետորոցենտրիկ համակարգ- կենտրոնում ընկած է ուրիշը:
3. Սոցիոցենտրիկ-հիմքում ընկած է մեկը:

Ընտանիքի համար ճգնաժամային շրջաններն են`
1. Միմյանց հարմարվելու փուլ`ամուսնական կյանքի առաջի տարին է, երբ ձևավորվում են նոր որակի հարաբերություններ, նոր հոգևոր արժեքներ:
2. Երեխա ունենալու փուլ` երեխաների ծնունդը բարդացնում է ամուսինների մասնագիտական աճի հնարավորությունները, քիչ ժամանակ է տրամադրվում անձնական գրավիչ գործունեությանը (հոբբի), կնոջ հոգնածության պատճառով, կապված երեխայի խնամքի հետ, ժամանակավոր սեռական ակտիվության նվազումը:
3. Բախման փուլ` երեխաների դաստիարակության վերաբերյալ ամուսինների և նրանց ծնողների հայացքների, տեսակետների բախումը:
4. Միապաղաղության կամ միջին ամուսնական տարիքի փուլ. այս շրջանը երբեմն անվանում են նաև զգացմունքների հագեցվածության փուլ կամ քաղցի շրջան:
5. Իվոլյուցիոն կամ միայնակության զգացման փուլ: Այս շրջանը համարվում է 18-24 տարի համատեղ կյանքից հետո, որը հաճախ համընկնում է ինվոլյուցիոն շրջանի հետ:

Կարող է ձևավորվել միայնակության զգացում` կապված երեխաների հեռանալու հետ: Այս փուլում հսկայական նշանակություն ունեն արտաքին գործոնները` նյութական վիճակի վատթարացումը, աշխատանքի անցնելու անհնարինությունը, սեփական բնակարանի բացակայությունը, և այլն:

Ընտանեկան անբավարարվածության վիճակն առաջանում է կոնֆլիկտային իրավիճակների արդյունքում, որոնցում դրսևորվում է տարաձայնություն տվյալ անհատի վերաբերյալ, սպասումների և նրա իրական կյանքի միջև: Կոնֆլիկտից` կոնֆլիկտ, կուտակվելով` այսպիսի անբավարարվածությունն արտահայտվում է հուզական պոռթկումներում և հիստերիկ դրսևորումներում, որոնց հաճախականացումը կարող է լրջորեն խաթարել ընտանիքի ամրությունը:

Ճնշող մեծամասնությամբ, պատճառները, որոնք հանգեցնում են ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակի, առաջ են բերվում սոցիալական գործոններով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս