Բաժիններ՝

Նևրոզներ

Նևրոզները սահմանային հոգեկան խանգարումների խումբ են, որոնք բնութագրվում են հոգեկանի գործունեության ոչ կտրուկ խանգարումներով չավարտված հոգեցնցող իրավիճակների պայմաններում: doctors.am-ի փոխանցմամբ՝ նևրոզների հիմնական բնութագիրը դրանց դարձելիությունն է, սակայն կան նախ` այլ չափանիշներ: Դրանք են.

1. Խաթարումների մասնակիությունը, որը չի հանգեցնում ամբողջական դեզադապտացիայի։

2. Մտավոր ոլորտում խանգարումների բացակայությունը։

3. Նևրոտիկների քննադատական վերաբերմունքը սեփական հոգեվիճակի նկատմամբ։

4. Այնպիսի նախանշանների բացակայությունը, որոնք առկա են անձի և վարքի խանգարումներով մարդկանց մոտ:

Նևրոտիկ դրսևորումներ կարող են լինել յուրաքանչյուրի մոտ, ոմանք ունեն նևրոտիկ նախատրամադրվածություն: Այդ մարդիկ հաճախ անձի ու վարքի խանգարումներով անհատներն են:

Մյուսների մոտ կարող են դրսևորվել առանձին անձնային գծեր: Հաճախ նրանց մասնագիտական գրականության մեջ անվանում են բնավորության շեշտվածությամբ անհատներ:

Նրանց մոտ նևրոզներ համեմատաբար քիչ են լինում: Ոմանց մոտ էլ բնավորության շեշտվածություն չի նկատվում, և նևրոտիկ դրսևորումներ կարող են ի հայտ գալ հոգեցնցող իրադարձության հետևանքով:

Նևրոզներն ավանդաբար բաժանվում են հետևյալ խմբերի.
1. Վախի նևրոզներ կամ տագնապային-ֆոբիաներով խանգարումներ։
2. Կպչուն վիճակների նևրոզներ կամ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ։
3.Հիստերիա կամ դիսոցիատիվ խանգարումներ:

Նևրոզներն առաջանում են երեք հիմնական պատճառներից` ներանձնական կապերի խզում, սոցիալական կամ սեքսուալ խնդիրներ:

Գանգատները տարբեր են. թուլություն, խանգարված քուն, ամենատարբեր տիպի գլխացավեր, առանց պատճառի փոփոխվող տրամադրություն, տարբեր տագնապներ, կասկածամտություն, կպչուն մտքեր, դյուրագրգռություն: Առաջ են գալիս տարբեր ֆիզիկական գործընթացների խանգարումներ` տատանվում է ճնշումը, սրտի աշխատանքն է փոխվում, բերանն է չորանում, տղամարդկանց մոտ առաջ է գալիս իմպոտենցիա, կանանց մոտ՝ սառնություն տղամարդկանց նկատմամբ:

Դեղորայքային բուժումը շատ քիչ տեղ է գրավում: Կարևորը հոգեբանական մոտեցումն է: Հիվանդությունն ունի իրական պատճառներ, որից սկսվել է այն, ունի պատճառներին նպաստող գործոններ, որոնք գալիս են մանկությունից: Կամ պետք է փոխել պատճառը, կամ, եթե դա հնարավոր չէ, ապա փոխել հիվանդի վերաբերմունքն այդ պատճառի նկատմամբ:

Այսօր ապացուցված է, որ բոլոր հիվանդությունները սթրեսի հետևանք են: Բուժումը նպաստում է, որպեսզի մարդը դառնա կայուն սթրեսի նկատմամբ և կարողանա ճիշտ դիմագրավել արտաքին աշխարհի ազդակները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս