Բաժիններ՝

Նորաոճ: Բարակ: Մետաղյա: Samsung Galaxy Alpha սմարթֆոնն արդեն Հայաստանում է

Այսօր «Պրոսպեկտ Մոլ»-ի Samsung/Mobile Center վաճառասրահում Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Alpha սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի հոկտեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Սեուլում սույն թվականի օգոստոսի 13-ին:
«Samsung Electronics»-ը վերանայել է իր սմարթֆոնների դիզայնը. Galaxy Alpha-ն ընկերության նոր հայացքն ու մոտեցումն է՝ դիզայներական բարդ լուծումներով և կոմպակտ կառուցվածքով: Ընկերությունն իր այս նոր սմարթֆոնը ստեղծելիս առաջնորդվել է հետևյալ սկզբունքով. Samsung Galaxy Alpha-ն նրանց համար է, ովքեր մշտապես գտնվում են ոճի առաջամարտիկների շարքում և պահանջում են միայն լավագույնը: Սմարթֆոնի արտաքին տեսքն իսկապես ոգեշնչող է. այն ձևավորված է մետաղյա նրբագեղ շրջանակով:

Սելեկտիվ ավտոֆոկուսով համալրված տեսախցիկը մշտապես կապահովի գեղարվեստական բարձր որակի լուսանկարների նկարահանում: Էներգախնայման բարելավված համակարգը խելացի սնուցման ռեժիմի շնորհիվ մարտկոցի լիցքի ցածր մակարդակի ժամանակ ավտոմատ կկանգնեցնի բոլոր հավելվածները՝ թողնելով միայն հեռախոսի հիմնական ֆունկցիաների հասանելիությունը:
Alpha-ն Galaxy շարքի ամենաթեթև և գերբարակ սմարթֆոնն է. հաստությունը 6.7 մմ է, երկարությունը՝ 132.4 մմ, լայնությունը՝ 65.5 մմ, քաշը՝ 115 գրամ: Այն աշխատում է Samsung Exynos Octa 5(5430) ութմիջուկանի պրոցեսորով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն աշխատում է նաև LTE Advanced/4G+ ցանցում, ինչը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնելու տվյալների փոխանակումը համացանցում:

GalaxyAlpha-ն ունի 4.7՛՛HD Super AMOLED էկրան՝ 1280×720 պիքսել կետայնությամբ: Այն առանձնանում է բարձր գունային հատկանիշներով, տեքստի հստակ արտացոլմամբ և Ultra-Power Saving Mode էներգախնայողության ռեժիմով, որի շնորհիվ 10% լիցքավորման պարագայում սմարթֆոնը կարելի է օգտագործել 24 ժամ: Galaxy Alpha-ն աշխատում է Android 4.4.4 KitKat օպերատիվ համակարգով` ֆիրմային գրաֆիկական TouchWiz ծածկույթով:

Սմարթֆոնն ունի հիմնական՝ 12 ՄՊ տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում HDR վիդեո և ֆոտո նկարահանելու, և դիմային՝ 2.1 ՄՊ տեսախցիկ: Սմարթֆոնի հետաքրքիր գործառույթներից առանձնանում են մատնահետքի սքաները և սրտի աշխատանքի ցուցիչը: Բոլոր մարզիկներին և նրանց, ովքեր վարում են ակտիվ և առողջ ապրելակերպ, S-Health հավելվածը հնարավորություն կտա վերահսկելու ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Սմարթֆոնը հայ սպառողների համար հասանելի կլինի մի քանի գունային լուծումներով՝ Charcoal Black՝ ածխային սև, Dazzling White՝ շլացուցիչ սպիտակ, Frosted Gold՝ փայլատ ոսկեգույն, Sleek Silver՝ հարթ արծաթագույն և Scuba Blue՝ ծովի կապույտ:
«Samsung Electronics» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանն ասաց, որ իրենք հայ սպառողների համար պատրաստել են հաճելի անակնկալ: Մինչ սմարթֆոնի վաճառքի պաշտոնական մեկնարկը՝ հոկտեմբերի 15-ը, հայ սպառողները ոչ միայն կարող են պատվիրել Samsung Galaxy Alpha և դառնալ նրա առաջին գնորդը Հայաստանում, այլև ստանալ հաճելի նվեր «Samsung Electronics» ընկերությունից՝ Samsung Level box mini բարձրախոս:
R

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս