Բուժում Գերմանիայում. Ցրված սկլերոզ

Ցրված սկլերոզ. պատճառները

Ցրված սկլերոզը (ՑՍ) միջին տարիքային խմբի մոտ անաշխատունակության հանգեցնող ամենից հաճախ հանդիպող նյարդաբանական հիվանդությունն է: Հիվանդության զարգացման փուլում տեղի են ունենում կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային և դեգեներատիվ փոփոխություններ: Պատճառները դեռևս անհայտ են. ենթադրվում է, որ շրջակա միջավայրի գործոններից զատ, առկա իմունոլոգիական խախտումների պարագայում ազդեցություն կարող է ունենալ նաև գենետիկ տրամադրվածությունը: Տարբերակում ենք հաճախ կրկնվող-պրոգրեսիվող ՑՍ, ինչպես նաև հիվանդության թույլ ընթացք ունեցող տեսակները: Կանայք ախտահարվում եմ գրեթե երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ:

Չափազանց կարևոր է ժամանակին ճանաչել ու զանազանել ախտանիշները, ախտորոշման նպատակով անցնել շուտափույթ նյարդաբանական հետազոտություններ և տարբերել այլ նյարդաբանական հիվանդություններից: Սա հնարավորություն կտա հստակեցնել իմունային մոդուլացիայի ցուցումը: Պահանջվող ախտորոշումը Ֆրայբուրգի նյարդաբանության համալսարանական կլինիկայում կարելի է անցնել ամբուլատոր պայմաններում: Կատարվում է նաև խորհրդատվություն` կապված հիվանդի հետագա քայլերի հետ:

Ցրված սկլերոզ. ախտանիշները

Կարդացեք նաև

Կախված բորբոքային օջախի տեղակայումից`նյարդաբանական թերությունները կարող են ախտահարել մարմնի տարբեր հատվածները և հիվանդության ռեցիդիվի դեպքում ի հայտ գալ սուր ձևով մի քանի օրվա, նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում:

Ցրված սկլերոզի բնորոշ նշաններն են (անկախ կամ պայմանական).

• Տեսողության խանգարումներ, լողացող տեսողություն և ցավեր աչքերը շարժելիս, տեսողական դաշտի մթագնած հատվածներ, կրկնակի տեսողություն

• Թվացյալ քորի զգացողություն և զգայարանների այլ խանգարումներ

• Կոորդինացիայի խանգարումներ, խոսքի խանգարում
• Միզապարկի և ուղիղ աղիքի խանգարումներ

• Կաթվածներ

• Քայլվածքի խանգարումներ

• Խրոնիկ հոգնածություն

Ցրված սկլերոզ. ախտորոշումը

Բացի հիվանդության պատմությունից` անամնեզից, և կլինիկական ախտանիշներից (նյարդաբանական ստատուս) ախտորոշման համար նախատեսվում են նաև գլխուղեղի և ողնուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, այսպես կոչված ի հայտ եկող պոտենցիալների դաշտը և ուղեղանյութը հետազոտելու նպատակով: Այնուհետև անհրաժեշտ է ժխտել այլ հիվանդություններ, որոնք կարող են նմանակել ՑՍ:

Ցրված սկլերոզ. բուժում Ֆրայբուրգում

Հիվանդության սուր շրջանում հիմնական բուժումը կատարվում է բարձր դոզաներով ստերոիդների (Կորտիզոն) օգնությամբ, առավել թույլ արտահայտվածության, ինչպես նաև հազվադեպ ռեցիդիվների դեպքում, չնայած ստերոիդներով շարունակական բուժմանը, կարելի է անցկացնել նաև պլազմաֆերեզ:

Քանի որ ցրված սկլերոզի դեպքում խոսքը գնում է խրոնիկ հիվանդության մասին, շատ դեպքերում անհրաժեշտ է ամիջապես ձեռք առնել բուժիչ-կանխարգելիչ միջոցներ` կրճատելու հիվանդության նոր դրսևորումների կամ նրա առաջխաղացման հնարավորությունները:

Այս դեպքում հիմնական բուժման համար նախատեսված դեղորայքից բացի (Interferone, Glatirameracetat) Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի բժիշկները կիրառում են նաև այսպես կոչված լարվածության բուժմանն ուղղված դեղեր (Natalizumab, Fingolimod, Mitoxantron, Cyclophosphamid): Լրացուցիչ կերպով կարելի է իրականացնել ՑՍ հետևանքների սիմպտոմային բուժում, ինչպես օրինակ սպաստիկայի, կոորդինացիայի միզապարկի խանգարումների, ցավերի ու քայլքի խանգարումների բուժում: Իսկ այս առումով, Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան առաջարկում է դեղորայքային բուժման լայն շրջանակներ:

7777

Տեսանյութեր

Լրահոս