Բաժիններ՝

Եթե սիրում ես, պետք է մշտապես ասես դրա մասին. մարդիկ մոռանում են. երեխաները՝ սիրո մասին

Adme.ru կայքը ներկայացրել է մի քանի փոքրիկների կողմից տրված սիրո բնորոշումը:
1. Ռեբեկա, 6 տարեկան: Արթրիտով հիվանդանալուց հետո տատիկս այլևս չէր կարողանում ճկվել և ներկել ոտքի մատները: Իմ պապիկը միշտ դա անում էր տատիկիս փոխարեն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ձեռքերը հիվանդացան արթրիտով: Դա սեր է:
2. Բիլլի, 4 տարեկան: Եթե որևէ մեկը սիրում է քեզ, նա առանձնահատուկ կերպով է արտաբերում քո անունը: Եվ դու գիտես, որ քո անունն ապահով է, երբ նրա բերանում է:
3. Քրիստի, 6 տարեկան: Սերը այն է, երբ դու գնում ես հաց ուտելու և որևէ մեկին տալիս ես տապակած կարտոֆիլիդ մեծ մասը՝ չստիպելով նրան դրա փոխարեն քեզ որևէ բան տալ:
4. Թերի, 4 տարեկան: Սերն այն է, ինչ քեզ ստիպում է ժպտալ այն ժամանակ, երբ հոգնած ես:
5. Դենի, 7 տարեկան: Սերն այն է, երբ մայրս սուրճ է պատրաստում հայրիկիս համար և մինչև բաժակը նրան տալը փորձում է սուրճը՝ համոզվելու համար, որ այն համեղ է:
6. Էմիլի, 8 տարեկան: Սերն այն է, երբ դուք ամբողջ ժամանակ համբուրվում եք: Իսկ հետո, երբ հոգնում եք համբուրվել, դուք դեռ ցանկանում եք միասին լինել և խոսել: Դա նման է իմ հայրիկին ու մայրիկին: երբ նրանք համբուրվում են, նրանք մեկ ամբողջության տեսք ունեն:
7. Նոել, 7 տարեկան: Սերն այն է, երբ դու տղային ասում ես, որ սիրում ես նրա վերնաշապիկը, և նա այն կրում է ամեն օր:
8. Քրիս, 7 տարեկան: Սերն այն է, երբ մայրիկը հայրիկին տեսնում է քրտնած և կեղտոտ վիճակում և ասում է, որ ամեն դեպքում նա ավելի գեղեցիկ է, քան Ռոբերտ Ռեդֆորդը:
9. Մերի-Էն, 4 տարեկան: Սերն այն է, երբ քո շունը լիզում է քո դեմքը նույնիսկ այն դեպքում, երբ դու նրան մենակ ես թողել մի ամբողջ օր:
10. Ջեսիկա, 8 տարեկան: Եթե չես սիրում, ոչ մի դեպքում չպիտի ասես՝ «ես սիրում եմ քեզ»: Բայց եթե սիրում ես, պետք է դա մշտապես ասես: Մարդիկ մոռանում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս