Բաժիններ՝

Անհրաժեշտ է մոբիլիզացնել ռուս ժողովրդի բոլոր ուժերը. Խոդորկովսկի

Newsru.com-ի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկրության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Վաշինգտոնում՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության շտաբ-բնակարանում, քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Դա նրա առաջին հրապարակավ ելույթն է ԱՄՆ-ում՝ սկսած 2003 թվականից, երբ Խոդորկովսկին այնտեղից մեկնեց Ռուսաստան, ուր և շուտով կալանավորվեց ու բանտում անցկացրեց 10 տարի: Խոդորկովսկին Վաշինգտոն է ժամանել՝ ներկայացնելու համար իր «Բաց Ռուսաստան» հասարակական նախագիծը, որը նա հիմնել է դեռևս 2001 թվականին:

Իր ելույթում Խոդորկովսկին պուտինյան ժամանակաշրջանը որակել է որպես ողջ Ռուսաստանի համար կորսված ժամանակաշրջան. «Երբ ես հայտնվեցի ազատության մեջ, տեսա, որ այդ 10 տարին գողացել են ոչ միայն ինձանից, այլև՝ ողջ երկրից: Պուտինյան տասնյամյակը Ռուսաստանի կյանքից կտրած ժամանակաշրջան է:

Այժմ իրավիճակն ավելի վատթար է: Կրեմլը փորձում է աշխարհը հետ շպրտել դեպի «Սառը պատերազմի» ժամանակաշրջան, երբ վեճերը լուծվում էին զենքի ուժով, իսկ գերազանցությունն ապացուցվում էր ոչ թե տնտեսական աճի տեմպերով, այլ՝ ռազմական ագրեսիայով:

Ռուսաստանն ու աշխարհը մոտեցել են շատ վտանգավոր գծի, որից այն կողմ Երրորդ համաշխարհային պատերազմն է: Վերջին 10 տարիներին Ռուսաստանը ժամանակ է կորցրել: Եկել է կորցրածը հետ բերելու ժամանակը: Անհրաժեշտ է մոբիլիզացնել ռուս ժողովրդի բոլոր ուժերը՝ ճգնաժամից դուրս գալու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս