Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Ադրբեջան

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու համար Բաքվի միջազգային հումանիտար 4-րդ ֆորումին:

Մատվիենկոն հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի հետ: Մատվիենկոյի ադրբեջանական այցի օրակարգում են գտնվում Ադրբեջանի ղեկավարության հետ համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հեռանկարները:

Նախօրեին Մատվիենկոն հայտարարել էր, որ Ադրբեջանը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է:

Տեսանյութեր

Լրահոս